BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մենք հիմա Թեհլերյան ենք

Մենք հիմա Թեհլերյան ենք
10.11.2020 | 17:16

Դավաճանության հոտը խառնվել էր հրետակոծվող Արցախի վառոդի հոտին: Դա ավելի շատ զգացվեց նոյեմբերի 8 - ին,երբ Շուշիի փայլուն օպերացիայի մասին իմ հաղորդագրությունը դուր չեկավ Շուշին վաճառողներին: Որովհետև անհայրենիքի ու հպատակի հոգեբանությամբ ապրող ու մտածող «հայի» այդ տեսակը չի տեսել Շուշին ազատագրողի աչքերից թափվող վրեժի կրակը, 18 տարեկան զինվորի` կորցրած դիրքը հետ բերելու խանդավառությունը, Ադրբեջանի դրոշն այրող ու Հայաստանի դրոշը նոր դիրքում ծածանող երիտասարդի ոգին: Որդու գերեզմանին մոր տված խոստումը՝անեծքի փոխարեն:

Նրանք այդպես էլ չհասկացան` ինչ ասել է թիկունք՝ Երևանից մինչև հեռավոր Ամերիկա ձգվող միասնությունը:


Շուշիի հրաշամանուկ եղբայրների «Հաղթելու ենք» կոչը Ղազանչեցոց վիրավոր Ամենափրկչից: Դուք ջնջեցիք այդ երենխաների ու մեր բոլորի ապագան:
Դուք ձեր քայլով մտաք պատմության սև ցուցակը, մեզ կտակելով մեր նախնիների ճակատագիրը:


Այո, ազգը բանակ դարձավ: Մենք հավատում էինք մեր հաղթանակին: Բայց Շուշին ազատագրողի ազատարար ոգին կոտրեցիք ձեր դավաճանությամբ: Դուք թիկունքից հարվածեցիք Հայաստանի պաշտպաններին:
Մենք, ողջ մնացածներս հիմա Թեհլերյան ենք:


Հունան ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Արցախ

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ